Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պարզ և հասկանալի լեզվով ասաց, որ «Հայաստանի վարչապետը գտնվում է Ադրբեջանի կողմից տարածքային նկրտումների ճնշման տակ»։
Էրդողանի ու նիկոլի հանդիպման թեմայով համատարած գռլոցն էն աստիճան է հասել իր պիկին, որ իշխանական պրոպագանդան գործի է դրել «գերծանր հրետանին»՝ Հ1-ի նատաշկեն նկար է դրել Քոչարյան-Հեյդար հանդիպումից, որը, կարծեմ տեղի է ունեցել Քի Վեսթում:
Նյու Յորքում, «Ժողովրդավարության արդյունքները» խորագրով բաց քննարկման ժամանակ, Նիկոլ Փաշինյանն իր մի հատիկ ճառում մի քանի սուտ է ասել Հայաստանում ժողովրդավարության մասին...
Իսրայելի մեկը մյուսին հաջորդող ավիահարվածների հետևանքով լիբանանյան «Հըզբոլահ» շիա խմբավորումը, ի վերջո, կարող է գրեթե ամբողջությամբ կորցնել է իր ռազմական ներուժը և ղեկավարներին, հրամանատարներին, Իրանն էլ առայժմ անմիջականորեն չի միջամտում՝ զգուշանալով միջուկային տերություն հանդիսացող Իսրայելի հետ լայնամասշտաբ պատերազմից:
Նիկոլ Փաշինյանը Հայաստանի դեմքն ու կերպարը փչացրել ու այլասերել է։ Ի դեմս նրա՝ մեզ աշխարհում ընկալում են որպես պարտված, նվաստացած ու անարժանապատիվ ժողովուրդ...
Էնպես չի, որ միայն Էրդողանն է ուսանելի գրքեր գրում ու նվիրում սկսնակ ընթերցողներին։ Դրանից առաջ մի ազդեցիկ աղանդ խեղաթյուրված Աստվածաշունչ է նվիրել, հետո Մաքրոնն է իր գունագեղ դասագիրքը նվիրել ուսումնատենչ մանկանը...